Փեսա Միշիկը, եղբայր Գրիշիկը, աներոջ «Ստեփանակերտ, Ստեփանակերտ» երգը և մենք. Փոստանջյան
Երևանում ծնվել և մեծացել էին երկու եղբայրներ` Միշիկը և Գրիշիկը: Այս եղբայրները սերվել են հայի անուն, ազգանուն կրող մարդկանցից և նրանք ունեն ապշեցուցիչ անբարոյական ծածկագիր: Միշիկը և Գրիշիկը գտնվել և այժմ էլ գտնվում են կասկածելի հարաբերությունների մեջ Էրատոյի և Շարիկովի հետ: Այս կասկածելի հարաբերությունների և դրա շրջանակում իրականացվող ծրագրի խոչընդոտման համար եղբայրները վրեժ են լուծում շատերից, այդ թվում նաև թիրախավորելով ինձ:
Շարիկովը լիազորելով փեսա Միշիկի եղբայր՝ Գրիշիկին պատկանող կազմակերպությանը, իմ դեմ հայց է ներկայացրել դատարան: Մի կերպ դատարանից պոկելով ակնհայտ անարդարացի դատական ակտ, այդ ակտի կատարումը որոշել է իրականացնել այս օրերին: Այդ մոռացված ակնհայտ անարդար դատական ակտով փեսա Միշիկը ցանկանում է, որ ես իր հովանավորած՝ «Թուրքական ժամանակ» թերթում հայտնեմ հերքում, որ «Շարիկովը նախորդ իշխանության կողմից չի բերվել և նախորդ իշխանության կողմից խորհրդարան չի մտցվել»։
Այ Միշի՛կ, ինչ էլ անես Գրիշիկիդ, Էրատոյիդ, Շարիկովիդ հետ` միևնույն է արքայազն Էրիվանսկի չես դառնա:
Այ Միշի՛կ, ինչ էլ անես հանրահայտ փաստերը չես կարող հերքել:
Այ Միշի՛կ, վերջերս, որ ծպտացել և ասում էիր, որ ճանաչում ես Շարիկովին, որպես հեղափոխական իշխանություն, ասում էիր, որ նա հայ ժողովրդի կողմից ընտրված իշխանություն է, հայտնում էիր, որ Շարիկովը տառապում է հեղափոխական խենթություններով, պնդում էիր, որ եղել է հեղափոխություն և այդ հեղափոխությունից «բան չի մնացել» քեզ է՞իր գովաբանում, թե՞ աներոջդ:
Այ Միշի՛կ, հանրահայտ փաստերը չես կարող հերքել.
Ո՞վ չգիտի, որ Շարիկովը հեղափոխական չէ և հեղափոխություն չի արել:
Ո՞վ չգիտի, որ Շարիկովը ստացել է ահռելի ֆինանսավորում քեզանից:
Ո՞վ չգիտի, որ Շարիկովը վեց ամիս ապրել է աներոջդ և զոնքաչիդ հետ նույն բնակատեղիում:
Է՜հ Միշիկ, նույնիսկ զոքանչդ է հայտնել, որ համատեղ ապրելու ընթացքում իր կողմից պատրաստաված պահածոները Շարիկովի անհագ ախորժակի զոհ են դարձել: Արցախի նռան հյութի հսկայածավալ քանակը դատարկվել է Շարիկովի ստամոքսում…
Միշի՛կ, եթե որոշես կրկին ծպտալ, լավ կլինի գրառում կատարես աներոջդ մասին: Պարզաբանում տրամադրելով` օրը քանի՞ անգամ է նա երգում «Ստեփանակերտ, Ստեփանակերտ» երգը:
Զարուհի Փոստանջյան
13.10.2023թ.