Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ պես է պահում ԱՊՀ երկրների նկատմամբ. Լուկաշենկո
Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկեր է պահում Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրների նկատմամբ, այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում։
«Վրաստանն առաջինը լքեց մեր ասոցիացիան, դե ֆակտո Ուկրաինան մեզ հետ չէ: Մոլդովայի հետ կապված մեծ հարցեր կան: Ցավոք, Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ պես է պահում», - Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում «BelTA» գործակալությունը: