ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 80 հազար շահառու արդեն ստացել է միանվագ դրամական աջակցությունը․ վարչապետ
Խոստացված 100 հազար դրամները այսօրվա դրությամբ վճարված են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 80 հազար շահառուի, ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիոլ Փաշինյանը։
Նա հայտնել է, որ ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնը նախատեսվածից ավելի արագ է աշխատել, և կառավարության երեկվա նիստում հայտարարված թվի փոխարեն, այսօր խոստացված 100 հազարները ստացել են ավելի մեծ թվով՝ 29 հազար 78 ԼՂ-ից բռնի տեղահանվածներ, որոնցից 14 հազար 593-ը՝ երեխաներ:
«Մեր մյուս քույրերի և եղբայրների վճարումները կիրականացվեն նրանց կողմից քարտային հաշիվներ բացելուն զուգընթաց: Հումանիտար կենտրոնը, իհարկե, բոլորին կօգնի այս գործը հնարավորինս արագ կազմակերպելու համար»,- ասել է Փաշինյանը: