Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Politico-ն հայտնում է, որ ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինքենը կարծիք է հայտնել, որ մոտակա շաբաթներում Ադրբեջանը կարող է հարձակվել Հայաստանի հարավի` Սյունիքի վրա` «Զանգեզուրի միջանցք» կոչվածը ստանալու նպատակով...

Սպասելի էր... Բաքվում շվարած են հայաստանյան հասարակության զգալի մասի Բաքվի կողմից Արցախն օկուպացնելու ադրբեջանամաետ արձագանքներին և հակահայկական թեզերի տարածմանը և ադրբեջանաթուրքական տանդեմն այդ ամենից ոգևորված Սյունիքն էլ է ցանկանում խլել` համոզված լինելով, որ հայերի զգալի մասը շատ հանգիստ դրան կարձագանքի և այդ ամենում անասունի նման կմեղադրի նույնիսկ «ձյունանուշին», բայց ոչ Նիկոլ Արցախատուին...

Politico-ի այս տեղեկատվական արտահոսքը պատահական չէ...

Նախ`Վաշինգտոնում փորձում են հասկանալ հայաստանյան հասարակության արձագանքը Սյունիքը կորցնելու լուրին և եթե անեն ինչ «լավ և հանգիստ» ընթանա, ապա Բաքուն շատ արագ կանցնի գործի, իսկ Նիկոլն էլ շատ արագ հրապարակ կնետի` «Տանք Սյունիքը` հանգիստ ապրենք» թեզը և իր գրպանային հակահայ պատմաբանների և վերլուլաբանների միջոցով «կապացուցի», որ Սյունիքը պատմական ադրբեջանայան տարածք է և այն, օրինակ` Նժդեհն է «օկուպացրել» և հիմա ժամանակ է, որ Արցախի նման մենք դա էլ «վերադարձնենք» Ադրբեջանին, որ կյանքեր փրկի ու խուսափի պատերազմից...

Երկրորդը` ժամանակն էլ պատահական չէ ընտրված. «Զանգեզուրյան միջանցք» կոչվածի միակ իրական հակառակորդն Իրանն է, ով հիմա գերզբաղված է Գազայում, Լիբանանում տեղի ունեցող իրադարձեւթյուններով և Իսրայելի հետ «հեռավար» մենամարտով...

Նիկոլի հակահայ իշխանությունն աղետ է Հայաստանի համար և ամեն ինչ տալով Ադրբեջանին նա վերջնարդյունքում Հայաստանը կործանելու է...

Նիկոլ Անհողի խաղաղություն մուրալը թուրքերից, ինչպես և սպասվում էր, հակառակ էֆեկտն ունեցավ և էլ ավելի լկտիացրեց Անկարային և Բաքվին...

Հ.Գ. Արցախի կորստից հետո գալիս է Սյունիքի հերթը, որին հաջորդելու են Վայոց Ձորը, Տավուշի և Գեղարքունիքի արևելյան մասերը և այդպես շարունակ, մինչև ազերիներն արդեն բացահայտ կհայտնվեն Երևանի կենտրոնում և կառավարության շենքի վրա կտեղադրել իրենց լաթ֊դրոշը...»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն