Հայաստանի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Հյուսիսային Մակեդոնիայում, տեղեկացնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։

Ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմն այսօր Սկոպյեից կտեղափոխվի Ստրումիցա, որտեղ կանցկացնի նախախաղային մարզումը։

Հյուսիսային Մակեդոնիա — Հայաստան ընկերական հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին և կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:00-ին։

Հայաստանի հավաքականի նախորդ հանդիպումը Եվրո-2024-ի ընտրական խաղերի շրջանակում հոկտեմբերի 12-ին էր. Լատվիայի հավաքականի հետ արտագնա հանդիպումն ավարտվեց մեր ընտրանու պարտությամբ (2։0)։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն