«Փաստինֆո»-ն զրուցել է Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանի հետ. կայքը գրում է.

Արցախի վտարանդի կառավարությունը պետք է պահվի․ դա նախ՝ հետագայում պահանջատեր լիելու առումով է կարևոր, իսկ ներկա պահին բռնի տեղահանված արցախահայության խնդիրները համակարգելու համար։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հնչեցրեց Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանը։

«Ֆինանսական ոչ մեծ միջոցներով Արցախի պետական կառույցները կրճատված կազմով պահելը շատ կարևոր է․ դա թույլ կտա բռնի տեղահանված արցախահայության խնդիրները համակարգել, հասցեագրել։ Մյուս՝ ավելի հեռանկարային նպատակը հետագայում աշխարհաքաղաքական իրավիճակի բարենպաստ փոփոխության դեպքում՝ Արցախի հարցը կրկին քննարկման սեղան բերելն է։ Ինչպես տեսնում եք, աշխարհը եռում է ու անընդհատ իրավիճակ է փոխվում․ չի բացառվում, որ ինչ-որ պահի հայ ժողովրդի համար նպաստավոր իրավիճակ կստեղծվի․ դրան ևս պետք է պատրաստ լինել»,-ասաց պատգամավորը։

Հարցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովն արդյոք չի՞ կարող առոչինչ համարել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանը, որով 2024թ․ հունվարի 1-ից կազմալուծվում է Արցախի հանրապետությունը, Բալայանը պատասխանեց․ «Դա միայն ԱԺ խնդիրը չի։ ԱԺ-ն կարող է հարցը բարձրացնել սահմանադրական դատարանի առաջ՝ վերջինս էլ համապատասխան որոշում կայացնի՝ այնպես, ինչպես նախագահի ցանկացած որոշում բողոքարկելու իրավունք ԱԺ-ն ունի»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն