Հայաստանը ցանկանում է խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ․ վարչապետ
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՄ խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ համատեղ հանդես են եկել հայտարարություններով:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իր ելույթում ուզում է շեշտը դնել հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու հնարավորությունների վրա:
«Մենք ցանկանում ենք խորացնել մեր հարաբերությունները Եվրամիության հետ և չենք ցանկանում դա հակադրել մեր տարածաշրջանային հարաբերությունների խորացման զարգացման տեսլականի հետ և այս առումով, կարծում եմ, հենման կետերը քիչ չեն»,- ասել է վարչապետը:
Ըստ վարչապետի՝ Հայաստանի կառավարությունը հանձնառու է Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործունեության համաձայնագրի լիակատար իրականացմանը։