Վերջին ամիսների ընթացքում 100 տոկոսանոց աջակցություն եմ հայտնել «Հայաստան» դաշինքի ընդունած ցանկացած որոշմանն ու այդ պատճառով հաճախ վեճի եմ բռնվել իմ ընդդիմադիր բարեկամների հետ: Սա առաջին դեպքն է, որ ուզում եմ չհամաձայնել «Հայաստան» դաշինքի անդամ հարգելի Aram Vardevanyan-ի այն կարծիքի հետ, որ դաշինքն առաջադրելու է փոխխոսնակի իր թեկնածուին քանի, որ դրանից հրաժարվելը լինելու է ինքնավնասում:

Եթե այսօր տեղի ունեցած ԱԺ խոսնակի ընտրությունը բոյկոտում ու դա իրավամբ համարում ենք անօրինական, հետևաբար անօրինական պիտի համարենք նաև նրա գլխավորությամբ ձևավորվելիք ԱԺ խորհուրդը, որին մաս են կազմելու նաև երրորդ փոխխոսնակն ու խմբակցության նախագահը: Արդյո՞ք սա չի նշանակում անուղղակի կերպով լեգետիմացնել ԱԺ խոսնակի անօրինական ընտրությունը:

Այս հարցում ես բաժանում եմ Naira Zohrabyan-ի տեսակետը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն