Ծանր բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Ռազմավիրական ճանապարհով ժամանակավորապես դադարեցվել է վատ եղանակի պատճառով, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱԻՆ Հյուսիսային Օսիայի վարչությանը:

«Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները, 2023 թվականի հոկտեմբերի 18-ի ժամը 23.50-ից մինչև հատուկ կարգադրություն արգելվել է Վլադիկավկազ քաղաք — Լարս բնակավայր հատվածում ծանրաքաշ ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու ուղղությամբ»,-նշված է հաղորդագրության մեջ:

Ռազմավիրական ճանապարհը, որն անցնում է Ներքին Լարս գյուղով և Վերին Լարս անցակետով, միակ ցամաքային ճանապարհն է, որը Ռուսաստանի հետ կապում է ոչ միայն Վրաստանը, այլև Հայաստանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն