Հայաստանում սուր շնչառական վարակների բարձր ակտիվություն կա, հիվանդացությունը համաճարակային շեմից բարձր է 1,3 անգամ
Հայաստանում սուր շնչառական վարակների բարձր ակտիվություն կա։ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հիվանդացությունը համաճարակային շեմից բարձր է 1,3 անգամ, իսկ նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ՝ 1,6 անգամ։
Ավելացել է ինչպես ամբուլատոր պոլիկլինիկական, հիվանդանոցներ դիմելիությունը, այլև շտապօգնության կանչերը։
Ըստ տարիքային խմբերի վերլուծությունը փաստում է, որ հիվանդացության 70%-ն արձանագրվել է մինչև 18 տարեկանների շրջանում, որից 57%-ը՝ մինչև 4 տարեկանների։ Գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հիվանդության բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է։
Նախարարությունը նշում է, որ հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ու ամբուլատորիաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով։
Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անվճար, պետական պատվերի շրջանակում։