Դիրքեր սնունդ տանելիս զոհված զինծառայողը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով
Հոկտեմբերի 2-ին սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով զոհված զինծառայող Արամ Քոչարյանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է մարտական ծառայության մեդալով։
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Արամ Տիգրանի ՔՈՉԱՐՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,-ասված է հրամանագրում։