Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Ջեդդայից վերադառանալիս լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների մտահոգությունը պատերազմի հավանական ծավալումն է:

«Բնականաբար, այս պայմաններում դա անխուսափելի է, և ցանկացած պահի դա կարող է տեղի ունենալ: Ցանկանում եմ ևս մեկ անգամ հայտարարել, որ ժամանակը սպառվում է: Պատերազմ հրահրողները սխալվում են, եթե կարծում են, որ կարող են Գազայից հեռացնել Դիմադրությանն ու ՀԱՄԱՍ-ին: Տարիներ առաջ նրանք այդպես էին արտահայտվում նաև «Հեզբոլլահի» հասցեին, բայց այսօր «Հեզբոլլահը» հզոր է առավել, քան երբևէ»,- ասել է Աբդոլլահիանը:

Նա նշել է, որ ԻՀԿ արտգործնախարարներն ընդգծել են «Իսրայելի հանցագործություններն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն