Արցախահայերի բռնի տեղահանումից հետո Հայաստանում կրկին ակտիվացավ վարձով բնակարանների խնդիրը։ Գները վարձով բնակարանների շոևկայում կտրուկ բարձացան և սա բերեց նրան, որ սեփականատերերը պահանջում են վարձակալներից կամ ավելի բարձր գին վճարել, կամ դուրս գալ իրենց բնակարանից։ Վարձակալության շուկայում տիրող այս վակխանալիայի պատճառն այն է, որ մեծամասամբ պետությունը այս ոլորտը չի կարգավորում։ Մարդիկ էլ ստեղծված իրավիճակից օգտվում են և անտրամաբանական գներ են սահմանում։ Բանը հասել է նրան, որ Երևանի ծայրամասում 50 քառակուսի մետր տարածք զբաղեցնող բնակարանն անգամ ամսեկան 400 հազար դրամով գտնելը մեծ բարեբախտություն է համարվում։

Բնակարանների վարձակալության շուկայի վերաբերյալ նախորդ տարի կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց բարձրացրեց իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ Պատգամավորը իր խոսքում նկատել էր, որ ոլորտը կարգավորված չէ, ինչը բերում է դժգոհությունների, քանի որ սեփականատերը կամայական որոշմամբ գին կարող է սահմանել, կամ վարձակալին առանց ժամանակ տալու դուրս հրավիրել իր բնակարանից։

Այս խնդիրներին մենք ակնատեսն էինք եղել նախորդ տարվա ընթացքում, երբ մեծ թվով ռուսներ էին եկել Հայաստան ու եթե կառավարությունն անցնող մեկ տարվա ընթացքում կարգավորեր ոլորտը, ապա այսօր ազատություն չէին ունենա այն սեփականատերերը, ովքեր որոշել են արցախցիների դժբախտության հաշվին  եկամուտներ ապահովել իրենց համար։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն