Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտնել է ՀԱՄԱՍ-ի մոտ գտնվող պատանդների թիվը
Մարդկանց թիվը, որոնք ՀԱՄԱՍ-ի պատանդներն են Գազայի հատվածում, ավելացել է՝ հասնելով 212 մարդու, հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարության (ՑԱԽԱԼ) մամուլի քարտուղար Դանիել Հագարին:
«Շաբաթ օրվա դրությամբ ՀԱՄԱՍ-ի պատանդների ճշգրտված թիվը 210 էր: Ներկայումս մենք իրազեկել ենք 212 պատանդների և ՑԱԽԱԼ-ի զոհված 307 մարտիկների ընտանիքներին»,- հայտնել է գերատեսչության ներկայացուցիչը ճեպազրույցում:
Նախօրեին հայտնի էր դարձել, որ ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել ԱՄՆ-ի երկու քաղաքացու, որոնք նաև Իսրայելի քաղաքացիություն են ունեցել: