Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մեջբերում Լեւոն Քոչարյանին կալանքի տակ պահելու դատական ակտից .

 «Բացի այդ, միջնորդությանը կից նյութերում առկա են բավարար փաստական տեղեկություններ, որ դեպքին և մեղադրյալին վերագրվող արարքին անմիջականորեն նախորդում են  բազմաթիվ անձանց կողմից  կազմակերպված բնույթ կրող այնպիսի անթույլատրելի գործողությունների կատարում ինչպիսիք են՝ աշխատանքի ծանրաբեռնված ժամին մայրաքաղաքի կենտրոնական փողոցները, կենդանի շղթա կազմելու եղանակով երթևկության համար փակելը և այնտեղով տեղաշարժվելն անհնարին դարձնելը, ներկաների ագրեսիվ արձագանքները ոստիկանության ուժերի կողմից իրենց օրինական լիազորությունների իրականացմանը և այդպիսի գործողություններում Լ․Քոչարյանի ակտիվ դերակատարությունը, Դատարանին բավարար հիմքեր են տալիս  բարձր գնահատել նաև մեղադրյալ Լևոն Քոչարյանի կողմից ազատ արձակվելու դեպքում նմանատիպ հասարակական անկարգությունների և հասարակական անվտանգության խեղաթյուրման առաջացման ռիսկը և վտանգը։» 

Այս պատճառաբանությունն առնվազան իրավաբանական չէ, այլ ընդգծված քաղաքական բնույթ կրող հայտարարություն է։ Այնպիսի տպավորություն է, որ դատավոր Մասիս Մելքոնյանը Լևոն Քոչարյանին կալանավորել է միայն ու միայն այն պատճառաբանությամբ, որ փողոցային ցույցերի ժամանակ վերջինս առավոտյան պարզապես չի կարողացել ժամանակին ներկայանալ աշխատանքի։

Սա ինչ է…


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն