Սուրեն Պապիկյանն այցելել է Ֆրանսիայի Սենատ. քննարկվել են հայ-ֆրանսիական երկկողմ պաշտպանական համագործակցության հարցեր
Հոկտեմբերի 24-ին՝ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատ, որտեղ հանդիպումներ է ունեցել Սենատի փոխնախագահ Պիեռ Ուզուլիասի, արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Սեդրիկ Պերանի և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի հետ։
Քննարկվել են հայ-ֆրանսիական երկկողմ պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր:
Պաշտպանության նախարարը ներկայացրել է համագործակցության ներկայիս ընթացքը և այս այցի շրջանակներում ունեցած քննարկումների արդյունքները:
Նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության զարգացման գործում ցուցաբերած աջակցության համար: Սենատորները պատրաստակամություն են հայտնել շարունակելու աջակցությունը հայ-ֆրանսիական համագործակցության զարգացմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: