Երկու նոր հարթակ՝ ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների համար։ Դրանցից մեկը կհեշտացնի քաղաքացիների, մյուսը՝ բիզնեսի կյանքը։ Ֆինանսավորողը «Թվային նախաձեռնությունների հիմնադրամն» է, որի հիմնական նպատակը ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների և բիզնես գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծումն է։ Համագործակցության ոլորտը թեթև արդյունաբերությունն է։

«Թվային նախաձեռնությունների հիմնադրամի» աջակցությամբ ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների և բիզնես գործունեության համար բարենպաստ պայմաններեն  ստեղծվում։ Ժամանակին հիմնադրամն ստեղծել էր «Ճանապարհորդում ենք առանց քովիդ» հեռախոսային հավելվածը, որը հնարավորություն էր տվել համավարակի բուռն շրջանում բացել օդային ճանապարհները ԱՊՀ տարածքում։ Սակայն այն ԵԶԲ «Թվային նախաձեռնությունների հիմնադրամի» միակ առաջարկը չէ։

Եվրասիական զարգացման բանկի փոխնախագահ, «Թվային նախաձեռնությունների հիմնադրամի» ղեկավար Տիգրան Սարգսյանը հստակեցնում է․ «Թվային նախաձեռնությունների հիմնադրամի» հիմնական նպատակը ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների և բիզնես գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծումն է։ Մեր առաջարկները կլուծեն այդ հարցերը։ Արագ զարգացող աշխարհում նոր կարողությունների և որակի բարձրացման հարցերն ավելի են կարևորվում և այդ նպատակներին է ծառայում «Worldskills» նախագիծը։ Այս հարթակի միջոցով ԵԱՏՄ անդամ երկրները հնարավորություն կունենան բարելավել իրենց կարողությունները»։



2-րդ ծրագիրը վերաբերում է բիզնեսին։ Նոր հարթակը հնարավորություն կտա բիզնեսին օնլայն առաջարկներ գտնել, զարգացնել կարողությունները։ Տատյանա Բելկևիչը BEE-online.ru ծրագիր-պլատֆորմի տնօրենն է։ Նա տեղեկացնում է, որ հարթակում ներկայացվելու են ԵԱՏՄ անդամ երկրների թեթև արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչները․

«Մեր նախագծին վստահեց «Թվային նախաձեռնությունների հիմնադրամը»։ ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչների համար սա լավ հնարավորություն է, կարող են հարթակի միջոցով գործընկերներ, գնորդներ, մատակարարներ գտնել»։

Հարթակի միջոցով ԵԱՏՄ անդամ երկրների 10 հազար գործարարներ միմյանց մասին տեղեկություններ կստանան ու կփոխանակեն առաջարկներ ու ծառայություններ։ Հայաստանը թեթև արդյունաբերության ոլորտում մեծ ներուժ ունի՝ ընդգծում է Հայաստանի նախկին վարչապետը։ Ու չնայած գործադրվող ջանքերին, ԵԱՏՄ անդամ երկրներից Հայաստանի ապրաքանշրջանառությունը ավելանում է միայն ՌԴ-ի հետ։ Ռուսաստանի ու Հայաստանի միջև առևտրաշրջանառությունն այս տարվա ութ ամսում կազմել է մոտ 4 մլրդ դոլար։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը մոտ 56 տոկոս է։ Մյուս երկրների՝ հատկապես Ղրղզստանի հետ ապրանքաշրջանառությունը գրեթե չի ավելանում։

ԵԱՏՄ-ն ընդլայնում է համագործակցությունը ոչ միայն անդամ երկրների հետ։ ԵԱՏՄ երկրների և Հնդկաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը 2022 թվականի արդյունքներով կրկնապատկվել է, իսկ 2023 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ևս 90%-ով։ Ակնկալվում է, որ մինչև տարեվերջ կկքնվի նաև ազատ առևտրի համաձայնագիր Իրանի հետ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն