Համոզված եմ, որ Երևանի և Աստանայի համատեղ ջանքերը համապատասխանում են մեր երկրների հիմնարար շահերին. Փաշինյանը՝ Տոկաևին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում նշված է.
«Հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի,
Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ղազախստանի գլխավոր ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։
Ձեր կողմից հետևողականորեն իրականացվող՝ պետականության ամրապնդման, տնտեսության արդիականացման և դիվերսիֆիկացման քաղաքական ուղին ամուր հիմք է հանդիսանում սոցիալ-տնտեսական բարեփոխումներ իրականացնելու և երկրի միջազգային հեղինակությունը բարձրացնելու համար:
Համոզված եմ, որ Երևանի և Աստանայի հետագա համատեղ ջանքերը՝ ի շահ հայ-ղազախական համագործակցության ընդլայնման, լիովին պահանջված են և համապատասխանում են մեր երկրների ժողովուրդների հիմնարար շահերին։
Մաղթում եմ Ձեզ, Կասիմ-Ժոմարտ Քեմելի, քաջառողջություն և մեծ հաջողություններ, իսկ Ղազախստանի բարեկամ ժողովրդին՝ բարգավաճում»: