Միացյալ Նահանգները եւ Թուրքիան խորհրդակցություններ են վարում Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) նավերի առկայությունը Սեւ ծովում ավելացնելու մասին։ Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գործերի գծով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը՝ ելույթ ունենալով Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի կոմիտեի լսումներում։

Սենատորները նրան հարցրել են, թե արդյոք ԱՄՆ-ն փորձում է ընդլայնել ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունը Սեւ ծովում։ «Սա մեր թուրք դաշնակիցների հետ քննարկման մշտական թեման է։ Թուրքիան վերահսկում է ռազմանավերի մուտքը Սեւ ծովում»,- պատասխանել է դիվանագետը։

Նա հավաստիացրել է, որ Վաշինգտոնը Անկարային տարհամոզում է Մոսկվայի հետ համագործակցությունից էներգետիկ ոլորտում։ Փոխարենը ԱՄՆ-ն Թուրքիային առաջարկում է ամրապնդել երկկողմ հարաբերությունները։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն