Երևանի քաղաքապետը կունենա 4 տեղակալ. անունները հայտնի են
Երևանի քաղաքապետի տեղակալների անունները հայտնի են: Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած արտահերթ նիստի ժամանակ 32 կողմ, 5 ձեռնպահ ձայներով քաղաքապետի առաջին տեղակալ ընտրվեց Արմեն Փամբուխչյանը:
Լևոն Հովհաննիսյանը քվեարկության 31 կող, 0 դեմ, 5 ձեռնպահ արդյունքներով ընտրվեց Երևանի քաղաքապետի տեղակալ։
Սուրեն Գրիգորյանը քվեարկության 32 կողմ, 5 ձեռնպահ արդյունքներով ընտրվեց Երևանի փոխքաղաքապետ։
Երևանի ավագանին քաղաքապետի տեղակալ ընտրեց նաև «Հանրապետություն» կուսակցությունից Սարգիս Մադաթյանին՝ 32 կողմ, 5 ձեռնպահ ձայներով։