Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին այցելել է Ջերմուկ, հանդիպել Հայաստանում Եվրամիության առաքելության դիտորդների հետ:

Ջերմուկի համայնքապետարանից հայտնում են, որ Մելանի Ջոլին այցելել է նաև Ջերմուկի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքեր, իսկ համայնքապետարանում հանդիպել՝ Արցախից բռնի տեղահանված և այս պահին Ջերմուկ քաղաքում բնակվող արցախցիների հետ։




Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում լուսանկարներ են հրապարակված նաև դիտորդների հետ հանդիպումից։





Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն