«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն խնդիրներ է առաջացրել քաղաքացիների համար. տեւական ժամանակ է, ինչ ՊԵԿ-ը եկամտահարկի վերադարձ չի կատարում: «Ժողովուրդ» օրաթերթն արդեն մի քանի օր է, ինչ այս խնդրի շուրջ դժգոհություններ է ստանում քաղաքացիներից:

Նրանց պատմելով՝ մարդիկ կան, որոնք 20 օր է՝ դիմում են գրել՝ եկամտահարկի փոխանցման պահանջով, բայց ավելի քան 2 ամիս է, ինչ եկամտահարկը չի փոխանցվում:

Իսկ երբ քաղաքացիները զանգահարում են ՊԵԿ եւ փորձում պարզաբանում ստանալ, չի հաջողվում, հեռախոսազանգերն անպատասխան են մնում: Մինչդեռ նախկինում այս գործընթացը՝ փաստաթղթերից մինչեւ եկամտահարկի փոխանցում, տեւել է մոտ 5 օր:

«Ժողովուրդ» օրաթերթն իր հերթին փորձեց պարզաբանում ստանալ ՊԵԿ-ից. միայն ոչ լիարժեք պատասխան հաջողվեց ստանալ ՊԵԿ-ի «Թեժ գիծ» ծառայությունից, որտեղից կարճ փոխանցեցին, որ 19-րդ օրը կփոխանցվի: Թե ինչու է ՊԵԿ-ն այս հարցում թերացել, անհասկանալի է:

Բայց, մյուս կողմից, նկատենք, որ պետական այս կառույցը անգամ չի բարեհաճել քաղաքացիներին տեղեկացնել, որ եկամտահարկի փոխանցումն այս անգամ փոքր-ինչ ուշ է փոխանցվելու: Ինչպես երեւում է, ՊԵԿ-ը պաշտոնապես ղեկավար չունի, աշխատանքները անկազմակերպ են դարձել. հետաքրքիր է՝ Ռուստամ Բադասյանը ինչու էր հետ կանչվում արձակուրդից:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն