Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը  «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հայտնել է կորոնավիրուսի դեմ 200 հազար դեղաչափ պատվաստանյութ Հայաստան ուղարկելու որոշման մասին՝ շեշտելով, որ Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին։

«Հայերն անթիվ փորձանքների են դիմակայում։ Համերաշխությամբ ու բարեկամությամբ ասում եմ՝ Ֆրանսիան միշտ կլինի ձեր կողքին։ Համավարակի դեմ պայքարելու համար Ֆրանսիան Երեւան է ուղարկում 200 հազար դեղաչափ պատվաստանյութ։ Վարակը միասին կհաղթահարենք», «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է Մակրոնը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն