Հունգարիան պատրաստ է ընդունել Մոսկվայի և Կիևի բանակցությունները. Սիյարտո
Հունգարիան պատրաստ է ընդունել Մոսկվայի և Կիևի բանակցություններն իր տարածքում՝ հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն РИА Новости-ի հետ հարցազրույցում:
Պատասխանելով հարցին, թե պատրա՞ստ է արդյոք Բուդապեշտը հանդես գալ որպես միջնորդ, եթե ռուս-ուկրաինական երկխոսությունը վերսկսվի, Սիյարտոն նշել, որ եթե իր երկիրը նման խնդրանք ստանա, ապա առանց վարանելու դրական կարձագանքի։
Նա հավելել է, որ ճգնաժամի մեկնարկից մի քանի օր անց անձամբ զրուցել է ինչպես Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, այնպես էլ Վոլոդիմիր Զելենսկու վարչակազմի ղեկավար Անդրիյ Երմակի հետ։
«Ես երկուսին էլ առաջարկեցի Հունգարիան որպես հանդիպման վայր՝ անաչառ, անկողմնակալ, անվտանգ վայր, որը կերաշխավորի հավասար խաղադաշտ և ապահով միջավայր բոլորի համար: Մեր առաջարկը դեռևս ուժի մեջ է»,- եզրափակել է Սիյարտոն: