Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.

«Հայտնի զրպարտիչ աղջիկները (Դիանա և Անիտա) հիմա էլ Տաթևիկ Վիրաբյանի անունից կեղծած նամակ են տարածում, թե իբր Տաթևը իրենց ծանոթներից օգնություն է խնդրել:

Նախ նշեմ, որ Տաթևի սոցիալական վիճակն իսկապես ծանր է եղել և շարունակում է այդպիսին մնալ, իմ շատ ընկերներ են Տաթևին օգնել ու շատ անգամներ: Դա շատ նորմալ է, որ Տաթևը երբևէ դիմեր որևէ մեկին օգնության համար:

Բայց այս զրպարտիչ զույգի կողմից տարածվողը բացահայտ կեղծիք է, կեղծողներն անգամ ուշադիր չեն եղել, որ Տաթևն իր անունը «եւ»-ով չի գրում, այլ՝ մեկ նիշանի «և» տառով»։ 

Հիշեցնենք, որ Տաթևիկ Վիրաբյանը կալանավորված է զանգվածային անկարգության կոչեր հնչեցնելու և այդ անկարգություններին մասնակցելու մեղադրանքով։ 



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն