Հոկտեմբերի 25-ին Փարիզամերձ Նյուի-սյուր-Սենի քաղաքապետ Ժան-Քրիստոֆ Ֆրոմանտենի նախաձեռնությամբ քաղաքապետարանի՝ «Նյուի միջազգային շրջանակ» հարթակի ներքո կազմակերպվել էր «Հայաստանը՝ հիշողության և աշխարհաքաղաքականության միջև» խորագրով հանդիպում-քննարկում։ Միջոցառմանը շուրջ 100 ներկաների շարքում էին ֆրանսիացի խորհրդարանականներ, Նյուի-սյուր-Սենի քաղաքային խորհրդի, ֆրանսիական հասարական կազմակերպությունների ու լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև Փարիզում հավատարմագրված դեսպաններ ու դիվանագետներ։



Միջոցառման պատվավոր հյուրն էր Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջանը, ով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության վերաբերյալ ընդարձակ ելույթով։



ՀՀ դեսպանն իր խոսքում անդրադարձել է հայ և ֆրանսիացի ժողովուրդների բազմադարյա ամուր բարեկամությանն ու հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների դինամիկ զարգացմանը, Ադրբեջանի կողմից 10 ամսյա անօրինական շրջափակմանը հետևած Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ էթնիկ զտման քաղաքականությանը և դրա հետևանքով ավելի քան 100 հազար բնակչության բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին, ինչպես նաև ՀՀ նկատմամբ անվտանգային սպառնալիքներին։



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն