Mobileye ընկերության (MBLY.O, որն զբաղվում է անօդաչու ավտոմեքենաների տեխնոլոգիաներով) ղեկավար, Իսրայելի առաջատար գործարարներից Ամնոն Շաշուան վարչապետ Բենիամին Նեթանյահուին անհապաղ կանգ առնելու կոչ է արել, գրել է Reuters-ը։

Շաշուան հայտարարել է, որ Նեթանյահուի կառավարությունը մեղավոր է «անհաջողությունների եւ անբանիմացության մեջ» այն ժամանակվանից, երբ ՀԱՄԱՍ-ի զինյալներն անցան սահմանը Գազայի հատվածից եւ հարձակվեցին խաղաղ բնակիչների վրա։

«Մենք պետք է կրճատենք մեր կորուստները եւ դա արագ անենք։ Ներկա վիճակի լուծումն Իսրայելում կառավարությունը փոխելն է, եւ դա պետք է տեղի ունենա անհապաղ»,- գրել է նա Calcalist թերթի իր հոդվածում։

Նեթանյահուն զայրույթ է առաջացրել կիրակի օրը՝ մեղադրելով հատուկ ծառայությունների ղեկավարությանն այն բանում, որ նրանք չեն նախազգուշացրել իրեն, մոր ՀԱՄԱՍ-ը հարձակում է նախատեսում, բայց ավելի ուշ հրաժարվել է իր մեկնաբանություններից եւ ներողություն է խնդրել։

Շաշուայի խոսքով՝ կառավարությունը, որն ավելի շատ հոգում է իշխանությունը պահելու, քան թե երկրի բարօրության մասին, կարող է փոխվել առանց նոր ընտրությունների նշանակման, ինչը կհանգեցնի քաղաքական ցնցումների, նոր կոալիցիայի ձեւավորման՝ ներկա խորհրդարանի շրջանակում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն