Գիշերը եւ առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է. ՊՆ
Օգոստոսի 4-ի գիշերը եւ առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, հրադադարի ռեժիմի էական խախտումներ չեն արձանագրվել։ Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Պաշտպանության նախարարության կայքից, ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են սահմանային իրադրությունը։