Թուրքիայի խորհրդարանը դեռևս չի մշակել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրության քննարկման և քվեարկության հստակ ժամանակացույց։ Այս մասին ТАСС-ին հայտնել է արձանագրության գնահատմանը մասնակցող օրենսդիր մարմնի աղբյուրը։ 

Նա պարզաբանել է, որ արձանագրությունը գնահատման և հաստատման է ներկայացվել երկու հանձնաժողովների՝ ազգային պաշտպանության և միջազգային հարցերի։ Հիմնական աշխատանքները կիրականացնի միջազգային հարցերի հանձնաժողովը։ Սպասվում է, որ առաջիկայում խորհրդարանի օրակարգը կկենտրոնանա բյուջեի նախապատրաստման վրա։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն