Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ Մարտի 1-ի գործը բացահայտված է համարում։

«Մարտի 1-ը բացահայտել ենք։ Մարտի 1-ի գործով մեղադրական եզրակացությունը ներկայումս հայտնի է և արդեն հասանելի է։ Բոլոր մեր եզրահանգումները, ապացույցները, ամեն ինչ շարադրված է։ Այդ գործով մեղադրանքներ են շարադրվել և՛ հրաման տվողներին, և՛ սահմանադրական կարգը խախտողներին, պարզապես Սահմանադրական դատարանի որոշումից հետո կոռեկտ չէ այլ կարծիք հայտնելը։

Վերցրեք մեղադրական եզրակացությունը, կարդացեք և յուրաքանչյուրդ ունեցեք ձեր կարծիքը և՛ ձեռք բերված ապացույցների, և; այդ իրադարձությունների, և՛ 1000-ից ավելի պարկուճները կեղծելու, և՛ քրեական գործի նյութերը կեղծելու վերաբերյալ»,- շեշտեց Խաչատրյանը։

Ինչ վերաբերում է Մարտի 1-ի գործի շրջանակներում ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, նախկին շտաբի պետ Գեղամ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշմանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ասաց, որ զարգացած ժողովրդավարական երկրներում և՛ արդարացման դատավճիռներ են լինում, և՛ հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդումների դադարեցումներ են լինում։

«Դա նորմալ երևույթ է»,- ավելացրեց Խաչատրյանը։

Նա ընդգծեց՝ Մարտի 1-ի գործով շատ բարեխիղճ են աշխատել։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն