Պարեկները երեկ գիշեր տուգանել են Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզի պարեկները երեկ գիշեր տուգանել են Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին։
Առուշանյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ վարչական արձանագրություն է կազմվել ամրագոտի չկապելու համար։
Վարչական իրավախախտումների մասին օրենքի համաձայն՝ առանց ամրագոտի երեւեկելու համար սահմանված տուգանքի չափը կազմում է 10․000 դրամ։
Հիշեցնենք, որ պարեկային ոստիկանություն չունեցող 4 մարզերում, այդ թվում՝ Սյունիքում, ծառայությունը գործարկվեց 4 օր առաջ՝ այդպիսով «ծածկելով» ողջ Հանրապետությունը