Պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել է, որ ՊՎԾ բացահայտումների շնորհիվ շուրջ 600 մլն դրամ գումար է վերականգնվել բյուջե․

«Դրանք այն միջոցներն են, որոնք, պետբյուջեից տրամադրվում են մասնավոր և պետական բուժկենտրոններին՝ որոշակի սոցիալական խմբերին անհետաձգելի բուժօգնություն տրամադրելու համար։ Մեր բացահայտումների շնորհիվ մի շարք կարգավորումներ բարելավվել են, իսկ մեր ծառայության ներկայացուցիչն ընդգրկված է համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգի մշակման խմբում»,– լրագրողների հետ զրույցում ասել է Ռոմանոս Պետրոսյանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն