Քիմ Քարդաշյանի SKIMS-ը ներկայացրել է Nipple Bra կրծկալ
Քիմ Քարդաշյանը հայտարարել է SKIMS-ի նոր՝ Nipple Bra-ի թողարկման մասին, որը հատուկ ընդգծում է պտուկները։ Ինչպես Քարդաշյանի մյուս նորույթների թողարկումից հետո, այս անգամ էլ քննադատության ալիք է բարձրացել։ Շատերը հետաքրքրվել են՝ ինչի՞ համար է հարկավոր նման կրծկալը:
Այնուամենայնիվ, մյուսներն աջակցել են Քիմին՝ պնդելով, որ գաղափարը «իսկապես հանճարեղ» է եւ դրական քայլ՝ այն կանանց համար, ովքեր այնքան էլ գոհ չեն իրենց կրծքի կառուցվածքից, նաեւ քաղցկեղը հաղթահարած կանանց համար, ովքեր, գուցե, կրծքագեղձի հեռացման վիրահատության կարիք են ունեցել:
Իհարկե, տեսանելի պտուկները նորություն չեն: Դրանց առաջին կիրառությունը թողարկվել է դեռեւս 1970-ականներին՝ VIVA պիտակի ներքո: Այն ժամանակ այդպիսի կրծկալները նախատեսված էին նրանց համար, ովքեր կարիք ունեին կրծկալի «աջակցության», բայց, միեւնույն ժամանակ, ցանկանում էին բնական տեսք ունենալ:
Մի քանի տասնամյակ առաջ Victoria's Secret-ը թողարկեց Bombshell Nipple Bra-ն՝ ավելի հարմարավետ եւ կլոր ուրվագծով կրծկալ, որը նախատեսված էր նույն նպատակների համար, բայց այն այլեւս չի վաճառվում: Այդ ժամանակվանից կանայք երկար ճանապարհ են անցել։
Իսկ հիմա հայտնվել է SKIMS-ի տարբերակը՝ «առանց կրծկալ» տեսք ստեղծելու համար:
Ոմանց համար սա «զվարճալի» տեսք ունենալու միջոց է, իսկ մյուսների համար՝ բնական զգալու հնարավորություն: Այսպիսի կրծկալի թողարկումը նարաձեւության մեջ կարող է հանդես է գալ որպես կանացիության վերադարձի էվոլյուցիա, ինչը նկատվում է այս տարի: