Աղձք, Ոսկեհատ բնակավայրերի մոտ իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-1 միջպետական ճանապարհի կմ 35+000-կմ 35+600 հարակից հատվածում՝ Աղձք, Ոսկեհատ բնակավայրերի մոտ, նոյեմբերի 3-ին՝ ժամ 16։00-18։00-ի սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։ Բնակչությանը հորդորում են չանհանգստանալ։