ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նոյեմբերի 2-10-ը կայցելի Իսրայել, Հորդանան, Ճապոնիա, Կորեա և Հնդկաստան․ այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Մերձավոր Արևելքում իրավիճակի կտրուկ վատթարացման ֆոնին Բլինկենն ավելի վաղ այցելել էր Իսրայել, Սաուդյան Արաբիա, Հորդանան, Կատար, Բահրեյն, ԱՄԷ և Եգիպտոս։ Բացի այդ, հոկտեմբերի 18-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկօրյա արտակարգ այցով Իսրայել էր այցելել։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն