ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ կառավարության քաղաքականության կարևորագույն ուղղություններից է գիտության ոլորտում աշխատավարձերի բարձրացումը։ Ըստ նրա` գիտաշխատողների աշխատավարձերի առաջին բարձրացումը եղել է 2022թ․ հունվարին։

2024թ․ հունվարին լաբորանտի աշխատավարձը 2021թ․ համեմատ կբարձրանա 78%-ով։ Առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 2021թ․ համեմատ կաճի 67%–ով՝ դառնալով 420 հազար դրամ։ Իսկ գլխավոր գիտաշխատողի աշխատավարձը կդառնա 500 հազար դրամ։

Անդրեասյանը նաև տեղեկացրեց, որ մշակվել է գիտաշխատողների ատեստավորման նոր կարգը, որը ոլորտում որակական փոփոխություններ կմտցնի


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն