Հայաստանը Կորեայում և Լյուքսեմբուրգում դիվանագիտական ներկայացուցչություններ կբացի, ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ ասել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Վերջերս Կորեայի Հանրապետությունը պաշտոնական նոտայով մեզ տեղեկացրել է, որ մտադիր է հաջորդ տարվա առաջին կիսամյակում ռեզիդենտ դեսպանություն հիմնել Երևանում՝ Հայաստանի Հանրապետությունում։ Մենք ևս ցանկություն ունենք ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություն բացել Սեուլում»,-ասել է Միրզոյանը։

Ըստ նրա՝ մեծ ներուժ կա Հայաստան-Կորեա հարաբերություններում և փոխադարձաբար դեսպանության բացումը կնպաստի, որ այդ ներուժն ավելի լավ իրացվի։

ԱԳ նախարարի խոսքով՝ Հայաստանը դիվանագիտական ներկայացուցչություն կբացի նաև Լյուքսեմբուրգում։ Այս երկրի հետ, ըստ նրա, վաղուց ի վեր հրաշալի հարաբերություններ են ձևավորվել։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն