Գերմանիայի արտաքին գործերի նախարարը ժամանեց Երևան
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը ժամանեց Երևան։ Այս մասին գրում է Արմենպրես գործակալությունը։
«Զվարթնոց» օդանավակայանում Գերմանիայի արտաքին գործերի նախարարին դիմավորեց Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։
Հայաստան այցի ընթացքում Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Բերբոքը կայցելի նաև Եվրամիության դիտորդական առաքելություն և Լեռնային Ղարաբաղից փախստականների ընդունման կենտրոն: