Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ամեն տարի Նիկոլն ավելացնում է ոստիկանության և ԱԱԾ-ի բյուջեն։ Ու 2024-ի համար էլ են ոստիկանության ծախսերը զգալիորեն ավելացել այս տարվա համեմատ։

Կարելի է ասել, որ կայուն աճ կա այս ոլորտում։

Մյուս կողմից էլ կայուն կերպով աճում է հանցագործությունների թիվը։ Տեղ-տեղ՝ նույնիսկ թռիչքաձև է աճում։

Իսկ այ բացահայտված հանցագործությունների բաժինը խայտառակ ցածր է. «Ծանր հանցագործություններով բացահայտման արդյունավետությունը կազմել է 41,6%, առանձնապես ծանր հանցագործություններով՝ 20,6%»:

Հ.Գ. Այսինքն հասկանալի է դառնում, որ ոստիկանությանն ուղղված ահռելի գումարները ոչ թե հանցագործությունների թիվը նվազեցնելու, այլ լրիվ այլ բաների համար են։ Օրինակ՝ Նիկոլի անձնական իշխանությունը պահելու»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն