Որոշ հարցերում գուցե կոշտ էր դիրքորոշումս, բայց այն բխում էր Արցախում ապրելու մեր վճռականությունից. Արցախի նախագահ
Հարգելի ՛ հայրենակիցներ, Երեկ աշխատանքային այցով Մարտակերտում էի: Նախ տեղում ծանոթացել եմ պետական և բարեգործական միջոցներով կատարվող շինաշխատանքներին, ապա շրջանի պատասխանատուների և ակտիվի հետ քննարկում ենք ծավալել սոցիալ-տնտեսական խոշոր նախագծերի, անվտանգության երաշխիքների և, ընդհանուր առմամբ, մեր անելիքների շուրջ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Որոշ հարցերում գուցե կոշտ էր դիրքորոշումս, բայց այն բխում էր Արցախում ապրելու մեր վճռականության ու հաստատակամության սկզբունքներից»,-նշել է նա: