FIDE Grand Swiss մրցաշարի նախավերջին խաղափուլում Շանթ Սարգսյանը սև խաղաքարերով պարտության մատնեց Ջորդեն Վան Ֆորեստին:

Լևոն Արոնյանը և Սամվել Տեր-Սահակյանը խաղում էին իրար դեմ և խաղը ավարտվեց ոչ-ոքի արդյունքով:

Գաբրիել Սարգսյանի, Հայկ Մարտիրոսյանի և Հրանտ Մելքումյանի խաղերը նույնպես ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:



Մրցաշարի ավարտից մեկ խաղափուլ առաջ Սամվել Տեր-Սահակյանը ունի 6 միավոր և գտնվում է 13-րդ հորիզոնականում:

Մանուել Պետրոսյանը և Շանթ Սարգսյանը ունեն 5.5 միավոր, Գաբրիել Սարգսյանը՝ 5 միավոր, Հրանտ Մելքումյանը և Հայկ Մարտիրոսյանը՝ 4.5 միավոր։

Կանանց մրցաշարում Մարիամ Մկրտչյանը ունի 4 միավոր, Էլինա Դանիելյանը՝ 3 միավոր:




Հայաստանի շախմատի ֆեդերացիան հաջողություն է մաղթում մեր շախմատիստներին վերջին խաղափուլում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն