Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը պատգամավորական մանդատ ստացավ՝ համալրելով «Հայաստան» խմբակցության շարքերը։ Այսօրվա նիստում նման որոշում է կայացրել ԿԸՀ-ն։

Ըստ իրավական ընթացակարգի, մանդատն ստանալուն պես Լևոն Քոչարյանի խափանման միջոցը պետք է փոխվի, և նա պետք է ազատ արձակվի։

ՍԴ 2021թ. դեկտեմբերի 7-ի որոշման համաձայն՝ անազատության մեջ գտնվող ու պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ։

Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանն այժմ կալանքի տակ է. նա մեղադրվում է ոստիկանի նկատմամբ «բռնություն գործադրելու մեջ»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն