Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը չի կարող ասել, թե երբ ՀՀ քաղաքացիները կկարողանան առանց հերթ ու առանց խոչընդոտ կենսաչափական անձնագրեր ստանալ։

«Կոնկրետ տարի ու ամսաթիվ ասեք», - դիմելով Ղազարյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Ո՛չ, չեմ կարող ասել, որովհետև, մինչև պետություն-մասնավոր գործընկերության հիմա վրա մրցույթը չկայանա ու չիմանանք, թե կոնկրետ որ գործընկերոջ հետ ենք աշխատում ու որքան ժամանակում է հնարավոր տեխնիկապես ներդնել այդ համակարգը, այդ հարցին չեմ կարող  պատասխանել», - ասաց Ղազարյանը։

«Հանգուցյալ պապս կասեր՝ էշ մի սատկի, գարուն կգա», - արձագանքեց Գեղամ Մանուկյանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն