ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ հանրությանը հորդորելով 2023 թ. նոյեմբերի 10-12-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվող Սամբոյի 2023 թվականի աշխարհի առաջնության ընթացքում հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով` միջոցառման վայր՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր այցելել առանց զենքի և որպես զենք օգտագործվող առարկաների, ծակող-կտրող գործիքների, ապակյա տարաների, դյուրավառ նյութերի և նմանատիպ այլ իրերի ու առարկաների:

«Միջոցառման վայրի հսկիչ-անցագրային կետերում հատուկ սարքավորումներով իրականացվելու է այցելուների զննություն: Վերը նշված իրեր և առարկաներ հայտնաբերելու դեպքում դրանք առգրավվելու են»,- Ասված է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ դեպի մարզահամերգային համալիր տրանսպորտային միջոցների շարժը թույլատրվելու է միայն հատուկ անցագրերով:

Ոստիկանությունը կոչ է անում կազմակերպվող հրապարակային միջոցառումների ընթացքում պահպանել համակեցության կանոնները:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն