Երկուշաբթի՝ նոյեմբերի 6-ի երեկոյան, Կիեւի մարզի Չայկի գյուղում 39-ամյա զինվորականը մահացել է իր տան մերձակայքում նռնակի պայթյունից։ Նրա 13-ամյա որդին ծանր վնասվածքներով հոսպիտալացվել է։ Մահացածը՝ Գենադի Չաստյակովը, աշխատել է որպես Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի օգնական, հայտնում է Украинская правда-ն։ 

Նոյեմբերի 6-ին Չաստյակովը նշել է ծննդյան տարեդարձը։

Զոհված գլխավոր հրամանատարի օգնական Գենադի Չաստյակովի կինը պատմել է, որ ամուսնու ձեռքերում պայթած նռնակը եղել է նվերների տոպրակի մեջ, որը նա բերել է տուն։

Հրատարակության աղբյուրի համաձայն՝ կնոջ խոսքով, ամուսինը նվերի տոպրակ է բերել՝ ալկոհոլի շշով և նվեր բաժակներ՝ նռնակների տեսքով։ Փաթեթը բացելիս պայթյուն է տեղի ունեցել։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն