Դավթաշենի տրանսպորտային հանգույցի նորոգման աշխատանքներով պայմանավորված փակ փողոցներ կլինեն
Նոյեմբերի 7-ին, ժամը 12:00-ից մեկնարկելու են Դավթաշենի տրանսպորտային հանգույցի՝ Եղվարդի խճուղուց դեպի Կոմիտասի պողոտա ուղղությամբ էջքի միջին նորոգման աշխատանքները, ինչով պայմանավորված նշված հատվածի երթևեկությունը ժամանակավորապես փակ է լինելու, որպես այլընտրանք առաջարկվում է Եղվարդի խճուղուց դեպի Կոմիտասի պողոտա երթևեկությունը իրականացնել մոտակա հետադարձից:
Երևանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը՝ պատճառված ժամանակավոր անհարմարության համար: