Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը (ЕМА) բավարար տվյալներ չունի կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի անվտանգության մասին՝ դեղամիջոցը Եվրամիությունում գրանցելու համար, տեղեկացնում է Redaktionsnetzwerk Deutschland մեդիախմբի պարբերականը։

«Սպուտնիկի» շուրջ ամեն ինչ շատ հանդարտ է։ ЕМА հայտը վաղուց է տրվել։ Բայց առայժմ մատակարարը անվտանգությունը հաստատող բավարար ստույգ տվյալներ չի ներկայացրել։ Դա հարցեր է առաջացնում»,- ասել է ֆոն դեր Լյայենը։

Կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութը գրանցման ընթացակարգ է անցնում ЕМА-ում 2021թ. մարտի 4-ից։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն