Պորտուգալիայի վարչապետը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի պատճառով
Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոստան հրաժարական է ներկայացրել կոռուպցիոն հետաքննության պատճառով, իսկ երկրի նախագահ Մարսելո Ռեբելո դե Սոզան հրավիրել է Պետական խորհուրդ, հայտնում է CNN Portugal-ը։
«Անտոնիո Կոստան հրաժարական է տվել։ Հանրապետության նախագահը հրավիրել է Պետական խորհուրդ՝ կապված վարչապետ Անտոնիո Կոստայի հրաժարականի հետ», – հաղորդում է հեռուստաալիքը։
Ավելի վաղ հեռուստաալիքը հայտնել էր, որ դատախազները խուզարկություններ են իրականացնում Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոստայի պաշտոնական նստավայրում՝ լիթիումի հետախուզման և ջրածնի գործարանի կառուցման հետ կապված գործի շրջանակներում, հինգ մարդ կալանավորվել է։