Օրերս ՀՀ դատախազությունը հայտարարություն տարածեց, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Շվեյցարիայի Համադաշնության և Հայաստանի Հանրապետության քաղաքացի Կ.Վ.-ի նկատմամբ: Այնուհետև գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը հստակեցրեց, որ Կ.Վ.-ն հանդիսանում է Կարեն Վանեցյանը, ով Արթուր Վանեցյանի եղբայրն է:

Ուշագրավ է, որ առանց փաստաբանի ներգրավման կամ ծանուցման գործիքակազմի մի քանի ժամվա ընթացքում կալանքը որպես խափանման միջոց է ընտրվել Կարեն Վանեցյանի նկատմամբ:

Իրավապահ մարմիններում «Փաստինֆո»-ի աղբյուրի տրամադրած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ խնդիր է դրվել սույն գործով ամեն կերպ ներգրավել ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին ղեկավար, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանին: Դիտարկվում է նույնիսկ քրեական հետապնդման և կալանքի վարկածները, որի խոչընդոտն առհասարակ նվազագույն առնչությունը հիմնավորող տվյալների բացակայությունն է, սակայն կարելի է եզրահանգել, որ, եթե Կարեն Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդման փաստի պայմաններում անմիջապես շահարկվում է Արթուր Վանեցյանի անունը, հետևապես  դատախազության և քննչական մարմնի կողմից հարկադրանքի միջոցները ժամանակի հարց են:

Այս լուրերի վերաբերյալ լրատվամիջոցը փորձել է մեկնաբանություն ստանալ Արթուր Վանեցյանից, ով ի պատասխան հայտնեց, որ վերջին շրջանամ հաճախ է բացակայում աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով, ներկայում  ևս գտնվում է արտերկրում և մի քանի օրից կվերադառնա, սակայն չի բացառում, որ մի նոր բեմադրություն հենց իր նկատմամբ կազմակերպվի:

«Փաստինֆո»-ն դիմել է նաև ՀՀ գլխավոր դատախազություն՝ մեկնաբանության համար, այն դեռ չի ստացվել։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն