Այսօրվա իշխանությունները որդեգրել են հետնահանջի քաղաքականություն: Այս մասին այսօր՝ օգոտսոսի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«44-օրյա պատերազմում Ադրբեջանի եւ Թուրքիայի հաղթանակից հետո ՀՀ իշխանությունները կարծես թե ճնշման ու պարտադրանքի ներքո են գտնվում: Իրենք գտնում են, որ ապաշրջափակումները օգուտ է լինելու Հայաստանին: Մեր տեձսակետն այլ է: Նախեւառաջ մենք պետք է հասկանանք, որ խաղաղության ֆոնի ներքո մեր հակառակորդները միշտ այլ նպատակներ են ունեցել եւ նախապատրաստվել են ապագա սադրանքների: Եթե նույնիսկ լինի իրական դելիմիտացիա, դեմարկացիա, դա չի նշանակում, որ Ադրբեջանի հետ քարի, մահակի եւ այլ խոշոր սադրանքների, միգուցե լայնածաված պատերազմական գործողությունների հավանականությունը իջնում է: Մենք ասում ենք, որ այդ իրականության մեջ մենք չունենք պայմաններ դելիմիտացիա, դեմարկացիա անելու: Հետեւաբար մենք չպետք է արագ տեմպերով գնանք դրան»,-ասաց նա:

Սեյրան Օհանյանը նաեւ նկատեց, որ նախեւառաջ, չկան այդ իրավական հիմքերը, այն քարտեզները, որոնք նույնիսկ ԽՍՀՄ-ից կամ մինչ այդ պահպանվել են, որ մենք կարող ենք իրականացնել Ադրբեջանի հետ մեր սահմանների ճշտման ամբողջ գործընթացը. «Երկրորդ, այսօր այդ խաղաղության պայմանները չկան, որ մենք անցնենք դրան:

Այդ իրավիճակում մենք մեր սահմանները պետք է ամուր պահենք, ամրապնդենք»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն